Ամերիկյան 7 նահանգներ պատրաստվում են ԱՄՆ-ի կազմից դուրս գալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 15, 2012 4:47

Ամերիկյան 7 նահանգների հաջողվել է ԱՄՆ-ի կազմից դուրս գալու համար անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել  ու հիմա սպասում են դաշնային կառավարության պաշտոնական պատասխանին: Միջնորդությունները տեղադրվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում, “Մենք ազգ ենք” բաժնում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է գրել իր հայցը կամ էլ միանալ եղածին:

Ներկա դրությամբ 40 նահանգ է միջնորդություն ներկայացրել, սակայն միայն 7-ին է հաջողվել 25 հազար ստորագրություն հավաքել: Ամենաշատը Տեխասն է հավաքել` 100 հազար ստորագրություն, որի միջնորդության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի տնտեսական խնդիրները  դաշնային կառավարության բյուջետային քաղաքականությունը վերափոխելու անկարողության հետևանք են: ”Հիմք ընդունելով այն փաստը, որ Տեխաս նահանգը բալանսավորված բյուջե ունի ու 15-րդն է աշխարհում իր տնտեսությամբ, ուստի նրա դուրս գալը միության կազմից կարող է գործնականում իրականացվել”,-ասվում է միջնորդության մեջ:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply