Չաբա Լասլո. «Այս խաղում մրցավարը մի քանի անգամ սխալվեց»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 14, 2012 22:27
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթեց Լիտվայի ընտրանուն:
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան – Լիտվա՝ 4:2
Էդգար Մանուչարյան, 7, Կառլեն Մկրտչյան, 48, Հենրիխ Մխիթարյան, 55, Արազ Օզբիլիս, 72 – Արտուրաս Ռիվկեևիչուս, 66, 83
Ուշագրավն այն է, որ Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չաբա Լասլոն այն կարծիքին է, որ խաղը պետք է ավարտվեր 2:2 հաշվով: «Դուք ունեք լավ թիմ: Բայց այս խաղում մրցավարը մի քանի անգամ սխալվեց: Նա արձանագրեց երկրորդ գոլը, երբ խաղից դուրս վիճակ կար: Ես մրցավարին ասացի, որ տասը մետրից ավելի խաղից դուրս էր գտնվում ֆուտբոլիստը: Ձեր թիմը շատ լավն է և կարիք չկար, որ մրցավարն իր սխալներով միջամտեր: Եթե ամեն բան ճիշտ լիներ՝ խաղը պետք է ավարտվեր 2։2 հաշվով: Ես իմ տղաներից գոհ եմ: Նրանք պարտվելիս կարողացան երկու գնդակ խփել: Սա վատ խաղ չէր մեզ համար: Արազ Օզբիլիսի գոլն ինքնագոլ էր: Դուք կարծում եք, որ այն շատ գեղեցիկ էր, բայց դա այդպես չէ: Իսկ ամենից գեղեցիկը մեր գոլն էր, որ խփեցինք 11 մետրանոցից»,- ասաց Չաբա Լասլոն։
«Այսօրվա խաղում իհարկե կարևոր էր արդյունքը: Այս տարին այդքան էլ հաջող չէր մեզ համար: Եվ այդ պատճառով այս հաշիվը շատ ուրախալի է»,- ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:






Facebook
Tweet This
Email This Post
