ԱՄՆ-ը լրացուցիչ հումանիտար օգնություն է տրամադրելու Սիրիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 19:54

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիային լրացուցիչ հումանիտար օգնություն կտրամադրի`30 մլն դոլարի չափով: Այդպիսով սիրիացի փախստականներին ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը ընդհանուր առմամաբ կհասնի 200 մլն դոլարի:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այն հարցին, թե ինչպես է Քլինթոնը գնահատում սիրիական ընդդիմադիր ուժերի միավորումը, պետքարտուղարը պատասխանել է, որ ուշադրությամբ հետևում է նրանց գործունեությանը և հույս է հայտնել, որ ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան դրական կանդրադառնա Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply