Արդարադատության նախարարն արդարանում էր…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 18:20

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը փորձեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից պարզաբանումներ ստանալ վերջինիս` օրեր առաջ արած հայտնի հայտարարության վերաբերյալ` կապված բանտարկյալների` բերան կարելու հետ:

Նախարարը պատգամավորուհու հարցին պատասխանեց` արդարանալով, որ իր խոսքը սխալ են հասկացել, և ինքն իր պատասխանում մեջբերել է Հովհաննես Թումանյանի խոսքերից մի հատված, ինչն, ըստ նախարարի, ասվել են հենց իր` նման իրավիճակում հայտնվեած պարագայում:

“Հիրավի, այս ինչ այլանդակ սովորություն է մեր աշխարհում, մարդկանց դեմ խոսելիս պարզ ասածը խեղաթյուրել, ստերը փաթաթել դիմացինի վիզը, զրպարտել հակառակորդին և նրան ներկայացնել այնպես, ինչպես իրենք են ուզում”,-մեջբերեց Թովմասյանն ու նշեց. “Այն, որ որոշ լրագրողների համատեքստից հանած մի բառը կարող է ճանաչում բերել, ես սա չեմ հասկանում, բայց ընդունում եմ. միգուցե լրագրողության մեջ ընդունելի է:

Շարունակելով մեղադրանքները` Թովմասյանը հիշեց նաև քաղաքական ուժերին` ընգծելով, ոչ նրանց կողմից նման վարքն իր համար անընդունելի է. «Բայց այն, որ քաղաքական հավակնություններ ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչներ կարող են թերթում տպագրվածով եզրակացություններ անել և ինչ-որ հետևություններ անել ու ինչ-որ բաներ հնչեցնել, դա ինձ համար ոչ հասկանալի է, ոչէլ ընդունելի: Եվ դա ոչ թե նրա համար, որ ինձ է ուղղված, այլ նրա համար, որ պետության նշանակության համար շատ ու շատ կարևոր հարցերի կարող են նման հիմքով որոշում կայացնել»:

Նախարարը հորդորեց նայել նաև իր այդ հայտարարությունից հետո հեուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը, որտեղ իր խոսքից էլ պարզ երևում է, որ խոսքը չի վերաբերում այդ երևույթին, այլ խոսքը վերաբերում էր մեկ-երկու մարդու, որոնց համար այդ երևույթը սովորական է:

Նաիրա Կարապետյանը, սակայն, վերջնական չբավարարվեց նախարարի պատասխանով, և այնուամենայնիվ իր մտահոգությունը հայտնեց նախարարի հայտարարության վերաբերյալ` նշելով, թե այդ մեկ-երկու դեպքերը որակելով սովորական, արդյոք ընդհանուր քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական վիճակաը բավարար է, որպեսզի նման դեպքերը չկրեն մասսայական բնույթ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply