Դավութողլուն մեկնում է Լապլանդիա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | March 12, 2010 2:25
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն մեկնում է Ֆինլանդիա` մասնակցելու Եվրոպացի արտգործնախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպման. այս մասին հողորդում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջը:
Լապլանդիայում կայանալիք հանդիպումը տևելու է մարտի 12-ից 14-ը: Հրավիրյալ կողմը Ֆինլանդիան է` հանձինը ԱԳՆ Ալեքսանդր Ստուբի:
Հանդիպմանը ներկա են գտնվելու Էստոնիայի ԱԳՆ Ուրմաս Պաետը, Ֆրանսիայի ԱԳՆ Բեռնար Քուշները, Իտալիայի ԱԳՆ Ֆրանկո Ֆրատինին, Շվեդիայի ԱԳՆ Կառլ Բիլդտը, Իսպանիայի ԱԳՆ Միգել Անխել Մորաթինոսը և ԵՄ Արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը:
Մասնակիցները հիմնականում խոսելու են Եվրոպական հարևանության հնարավորություններին ու ԵՄ զարգացումներին առնչվող խնդիրների մասին:
Բացի այդ, նախատեսվում է Դավութողլու առանձին հանդիպումները Եվրոպացի իր գործընկերների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
