«Ես այնքան խելացի եմ, ինձ տեսե՛ք, հետագայում հաշվի կառնեք». Գ. Սահակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2012 15:54
2013 թ. բյուջեի քննարկումների վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քննարկման ընթացքում կային փնթի ելույթներ, ինչպես նաև կառուցողական. «Այս ամբիոնը կարծեք ոչ թե Ազատության հրապարակի հարթակ է դառել, այլ Կամսարականի ժամանակաշրջանի Չիբուխլուի տարածքի նման մի բան, հնչում են փնթի, երբեմն թափթփված ելույթներ»,-ասաց նա՝ հավելելով, որ փոխարենը իրենք (ՀՀԿ) բյուջեն քննարկում են պատասխանատվությամբ և հավատով:
Սահակյանը հորդորեց անգրագետ չլինել և հիշել, թե բյուջեի քննարկումները ոնց են ացնում: «Որոշ ելույթներ էլ ոչ թե քննադատում էին, այլ պարզապես ցույց էին տալիս՝ «ես այնքան խելացի եմ, ինձ տեսե՛ք, հետագայում հաշվի կառնեք: Դա էլ կանենք, բոլոր ելույթները հաշվի ենք առնելու, և հիմա գիտեմ, դուրս եկան՝ ասելու են «մենք խոսեցինք, վախեցան, տեսաք՝ հաղթեցինք….»:
Անդրադառնալով վարչապետի բացակայության վերաբերյալ հնչած մեկնաբանություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ասում են՝ վարչապետը չեկավ: Տո ձեր ինչ գործն է եկավ, թե չեկավ, կառավարությունն ինքն է որոշում ոնց պետք է բյուջեն ներկայացնի»:






Facebook
Tweet This
Email This Post
