Տասներկու մեդալով ավելի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 14, 2012 15:16

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմը ամփոփել է մրցաշրջան-2012-ի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ սամբիստները 2012 թ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ աշխարհի գավաթի փուլերում ավելի շատ մեդալներ են նվաճել (տասներկուսով), քան անցած մրցաշրջանում: ՀՍՖ-ի գործկոմը ընդհանուր արդյունքը գնահատել է լավ:

Մրցաշրջան-2012-ի մեր մեդալակիրները.
Աշխարհի առաջնություն

1. Վարդանյան Վաչիկ – 68 կգ ք/կ ՝ 2-րդ տեղ
2. Կիրակոսյան Տիգրան – 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
3. Մխիթարյան Մխիթար – 52 կգ ք/կ ՝ 3-րդ տեղ

Եվրոպայի առաջնություն
1. Մխիթարյան Մխիթար – 52 կգ ք/կ ՝ 2-րդ տեղ
2. Կիրակոսյան Տիգրան – 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
3. Վարդանյան Վահան – 57 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
4. Դանիելյան Աշոտ – 82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
5. Բալասանյան Սոսե – 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
6. Խաչատրյան Գայանե – 60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
7. Միրաբյան Հարություն – 57 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
8. Վարդանյան Վաչիկ – 68 կգ ք/կ ՝ 3-րդ տեղ
9. Նասիբյան Մավրիկ – 82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աշխարհի գավաթի փուլեր
Նորսուլթան Նազարբաեւի մրցաշար

1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Ալբերտ Աստախովի մրցաշար
1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 2-րդ տեղ
2. Մավրիկ Նասիբյան-74կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Ասլանբեկ Ասլանխանովի մրցաշար
1. Աշոտ Դանիելյան -82կգ ք/կ՝ 1-ին տեղ
2. Մավրիկ Նասիբյան-82կգ ք/կ՝ 2-րդ տեղ

Հայ սամբիստները այս տարի ընդհանուր առմամբ նվաճել են 37 մեդալ՝ 3 ոսկի, 12 արծաթ, 22 բրոնզ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստում կորոշվեն մրցաշրջանի լավագույն տասը մարզիկները, մարզիչները, մրցավարները:

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply