Դավութօղլուն՝ նոր Քիսինջեր

Օրվա լուր | | March 11, 2010 23:02

Ահմեդ ԴավութօղլուԱմերիկյան Foreign Policy-ի ամսագիրը ներկայացրել է այս տարվա «Նոր քիսինջերների» ցուցակը: 4 քաղաքական գործիչների թվում են  Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, 1959-1990թթ. Սինգապուրի կառավարությունը գլխավորած Լի Կուան Յուն, Բրազիլիայի արտգործնախարար Սելսու Ամորիմը և Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության վարչության նախկին պետ, Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունը գլխավորած Թուրքի Էլ Ֆայսալը:

 Foreign Policy ամսագիրը պարբերաբար նման կոչման է արժանացնում տարբեր երկրների առավել ակտիվ պետական գործիչներին` նրանց վարած քաղաքականությունը համեմատելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի քաղաքականության հետ: Քիսինջերը 2007թ-ի սեպտեմբերի 25-ին ևս 7 նախկին պետքարտուղարների հետ միասին նամակ էր հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով չընդունել հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply