Ջրիմուռներից ստացվող վառելիքը դիզելայինից 2 անգամ էժան կլինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 12:20

Հյուսիսային Կալիֆոռնիայում սկսել են ջրիմուռներից ստացված վառելիքով մեքենաներ փորձարկել: Արդեն սկսել են ջրիմուռներից ստացված վառելիքի վաճառքը: Մյուս նմանատիպ փորձարկումներից սա տարբերվում է նրանով, որ  այն  ոչ թե լաբորատորային պայմաններում  է կատարվում, այլ  “կենդանի մարդկանց վրա”:

Հյուսիսային Կալիֆոռնիայի Propel  լցակայանների ցանցը սկսել է Soladiesel վաճառել բոլոր ցանկացողներին: Վառելիքը ստացվում է ջրիմուռների խմորման արդյունքում  ածխաջրածնի անջատումից: Կենսավառելիքը հայտնագործողները խոստանում են  ածխաթթու գազերի նվազեցում 20%-ով և մյուս  թունավոր ցուցանիշների զգալի նվազում: Բացի այդ , Soladiesel-ը դիզելի համեմատությամբ կրկնակի էժան է:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply