Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2010 22:32

ՇվեդիաՇվեդիայի խորհրդարանն այսօր 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը։

Ընդունված փաստաթղթում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն։ Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել է ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր։

«Մենք վստահ ենք, որ Շվեդիան Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում պարտավոր է գործունեություն ծավալել 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ։ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելը ոչ միայն փոխհատուցում կդառնա այն ազգային փոքրամասնությունների համար, որոնք ցայսօր շարունակում են ապրել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը։ Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր համարվել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ մերժում են անցյալի իրական պատկերը»,- նշված է բանաձեւում։

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply