Հսկայական ադամանդը Ժնևում վաճառվել է 21,5 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 12:04

“Հերցոգ  Իոսիֆ” անունը ստացած  76,2 կարատ քաշով ադամանդը Ժնևի աճուրդում վաճառվեց 21,5 մլն դոլարով: Այս քարի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից: Այն գտնվել է հնդիկ սուլթան Հոլկոնդի լեգենդար հանքերում, այնտեղից, որտեղից հայտնաբերվել են նաև այլ հանրահայտ քարեր, դրանց թվում ` “Կոխինորը”, որը բրիտանական թագի գանձերի ցուցակում է  տեղ գտել:

“Այս մաքրագույն քարը ոչ միայն չափսերով է ուշագրավ, այլև գույնով: Այն ողջ աշխարհի բացառիկ քարերից է”,-ասվում է Christie’s-ի պաշտոնական կայքում:

Քարի առաջին տերը եղել է ավստրիացի հերցոգ Իոսիֆ Ավգուստը: Այն առաջին անգամ աճուրդի է հանվել 1936-ին, Հաբսբուրգների ընտանիքի կողմից:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply