Էլինա Դանիելյանը հաղթեց լրացուցիչ մրցամարտում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 14, 2012 12:10
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատիստուհիների աշխարհի առաջնության առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը լրացուցիչ մրցամարտում, կարճացված ժամանակով հանդիպումներում հաղթեց վրացի Սոֆիկո Խուխաշվիլիին: Առաջին պարտիայում թեև մեր մարզուհին պարտվեց, սակայն հաջորդ երեքում առավելության հասավ մրցակցուհու նկատմամբ: Մրցամարտի ընդհանուր հաշիվն է` 4:2:
Հիշեցնենք, որ Դանիելյան -Խուխաշվիլիի մրցամարտի դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։
Դիտվել է 685 անգամ:





Facebook
Tweet This