Լոռու մարզը տուժել է տեղումներից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 17, 2009 19:49

Լոռու մարզՀունիսի 16-ի երեկոյան Լոռու մարզկենտրոն Վանաձորում տեղացած աննախադեպ կարկուտը մեծ վնաս է հասցրել ողջ քաղաքին` կոտրելով բազմաթիվ ծառեր, տիղմի հեղեղներով փակելով փողոցներ. հոսանքազրկվել են մի շարք համայնքներ:

Նախորդ օրը ուժեղ քամին ու կարկուտը վնասել են Ղուրսալ, Ջրաշեն և Ֆիոլետովո գյուղերը, տեղատարափ անձրևներից հեղեղումներ են առաջացել Նովոսելցովո համայնքում:

Հունիսի 14-ին ուժեղ կարկտահարությունը մեծ վնաս է հասցրել Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Սարահարթ, Սարալանջ, Տաշիրի տարածաշրջանի` Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Դաշտադեմ, Ձյունաշող համայնքներին, իսկ հորդառատ անձրևներից վնասվել են Պաղաղբյուրի, Մեծավանի ցանքատարածությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Մեծ Պարնում կարկուտը և հորդառատ անձրևը շարունակվել է պտտահողմով, որը մեծ վնաս է հասցրել բնակելի տների տանիքներին, էլեկտրամատակարարման ցանցին և ցանքատարածություններին:

Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներն այցելություններ են կատարում տարերքից տուժած համայնքներ, ճշտվում է պատճառված վնասի չափը:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply