Վրաերթի են ենթարկել 8-ամյա երեխայի և 23-ամյա երիտասարդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2012 11:06

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Նիսսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է քննություն:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply