Արթիկում «Մերսեդես» է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2012 11:01

Նոյեմբերի 13-ին, ժամը 23.20-ին,  ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23.35-ին: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Պարզվել է, որ «Մերսեդեսը»  Սասունցի Դավթի փողոցում գտնվող  բենզալցակայանի դիմաց բախվել է  «Տոյոտա Լանդ Կրաուզեր»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ  այրվել է, իսկ վարորդը    և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply