«ԲՄՎ»-ն երթևեկելի մասից դուրս է եկել. 1 զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2012 10:54

Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ճամփեզրի պաշտպանիչ թիթեղներին:
Պատահարի  հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված  Դավիթ  Ղազարյանը   տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը  անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply