Բախվել է արգելապատնեշին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2012 10:42

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.01-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան–Գյումրի ավտոճանա­պար­­հի 22-րդ կմ-ում՝ Աշտարակի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 77 QQ 755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթե արգելապատ­նեշին: Պատահարի հետևանքով 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը, տարբեր մարմնական վնաս­վածք­ներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը  ծայրահեղ ծանր է:

 

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply