Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 14, 2012 10:40
Նոյեմբերի 14-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 46/2 շենքի 5-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը և ՃԿԿ արձագանքման խումբը:
Նշված հասցեում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ:
Դիտվել է 1292 անգամ:





Facebook
Tweet This