ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի միջազգային զարգացման ընկերակցության 16-րդ համագումարին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 14, 2012 10:38

Ս.թ. նոյեմբերի 14-16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ:

Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը և այլն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply