Ջեյլանփընարի սիրիացինեը վտանգի մեջ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 9:31

    Սիրիական ռազմական ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել Թուրքիայի սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ռասուլայնի Ջեյլանփընար ավանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը, արդեն երկրորդ օրն է ավանը մի ողբերգություն է ապրում: Սիրիացիները արցունքներով լքում են իրենց տները և տեղափոխվում Մարդինում և Շանլըուրֆայում գտնվող իրենց բարեկամների մոտ: Ջեյլանփընարում առօրյա կյանքը կանգ է առել, շատ տների շենքերի ապակիները կոտրվել են, գավառի մոտ 55 հազարանոց բնակչությունը խուճապի մեջ է:

Ավանի բնակիչներից Հալիլ Իբրահիմ Շեքերը, որն իր ընտանիքին Մարդին է ուղարկել, ասում է. «Պայթյունների պատճառով երեխաները լաց են լինում: Կնոջս և երեխաներիս Մարդին եմ ուղարկել, իսկ ես մնում եմ այստեղ, որպեսզի մեր տունը պաշտպանեմ: Գավառում բնակիչ չի մնացել, այս հարցը շտապ լուծում է պահանջում»:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply