Թուրքիան նախազգուշացնում է Սիրիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 9:25

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բրիտանական «The Financial Times» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայտնի է, թե Սիրիան քիմիական զենք ունի և տիրապետում է սովետական հին համակարգերին, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի համապատասխան քայլեր ձեռնարկելուն, այն դեպքում, եթե Դամասկոսը չմտածված գործողությունների դիմի:

Գյուլի խոսքերով` եթե Սիրիան քիմիական զենք կիրառի, Թուրքիան կարող է Patriot հրթիռով պատասխանել: Հանդեսը հիշեցնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը այն մասին, որ նրանք պատրաստ են անելու ամեն բան, որպեսզի երաշխավորեն Թուրքիայի անվտանգությունը`ընդհուպ մինչև Անկարայի`Սիրիայի սահմանին Patriot  հրթիռի կիրառման մասին խնդրանքի դիտարկումը:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply