Իտալիայում ջրհեղեղը հասել է Սբ. Մարկոսի հրապարակ(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2012 8:35

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Իտալիայում շարունակվում են տեղատարափ անձրևները: Տիբր գետը դուրս է եկել ափերից ու սպառնում է ջրասույզ անել Հռոմը: Այստեղ ջրհեղեղի հետևանքով արդեն 4 մարդ է զոհվել:

Իտալիայի մի շարք շրջաններ հեղեղված են: Լվացվել են հարյուրավոր ճանապարհներ: Հսկայական վնաս է հասցվել գյուղատնտեսությանը:

Նույնիսկ հնաբնակները նման բան չեն հիշում: Պիզան հոսանքազրկվել է: Որոշ շրջաններում ջրի մակարդակը ի քանի ժամում բարձրացել է մեկ մետրով:  Մարդիկ ստիպված բարձրանում են տանիք, որտեղից փրկարարներն են փորձում իջեցնել ուղղաթիռներով:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները կդադարեն միայն շաբաթվա վերջին:

“Մարդիկ օգնության կարիք ունեն: Իրավիճակը սարսափելի է ամենուր` սարերից մինչև ծով”,-ասում են բնակիչները: Կոմունալ ծառայությունները փորձում են էքսկավատորների օգնությամբ ջրատարներ փորել: Հիմնականում մարդիկ տեղաշարժվում են նավակներով, լողալով: Մեծ պահանջարկ ունեն բոտֆորտ ճտքակոշիկերը:

Սակայն, չնայած ջրհեղեղին, զբոսաշրջիկների թիվը չի նվազում: Էքստրեմալների համար նոր երթուղիներ են ստեղծվել: Նրանք  նույնիսկ լող են տալիս Սբ. Մարկոսի հրապարակում:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply