«Ժառանգություն». Շատ տխուր է, երբ ֆեոդալիզացիայի մասին խոսում է Հայաստանի երկրորդ նախագահը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 22:58

Հայաստանի երկրորդ նախագահն իր հարցազրույցում նշել է, որ այսօր երկրում գործող ընտրական համակարգը հանգեցնում է «ֆեոդալիզացիայի»: Հարգելի Ռոբերտ Քոչարյան, Հայաստանում ֆեոդալիզացիայի հեղինակներից մեկը նաեւ Դուք եք եւ այդ ֆեոդալներից մեկին, ով միշտ բացակայում է, հենց Դուք եք ուղարկել Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում ելույթների ժամին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

«Այո, իսկապես, Հայաստանում կան այդպիսիք, որոնց բնորոշում է այդ խոսքը: Դրանցից մեկը Սյունիքի մարզպետն է, մյուսը՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով ստիպված էր վայր դնել մանդատը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունից հետո: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք գիտակցում ենք, որ մենք չենք հասել մեր արդարադատության կողմից արդարության դրսեւորման եւ այդ մասին խոսում են Վահե Ավետյանի իրավահաջորդները»,-ընդգծել է Փոստանջյանը:

Նրա խոսքով, Ազգային ժողովը, ով այդ ֆեոդալական համակարգի մի մասն է, մեժեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը պետք է խորհրդարանին ներկայացներ «Հարսնաքարի» գործի արդյունքները:

«Շատ տխուր է, երբ երբ ֆեոդալիզացիայի մասին խոսում է Հայաստանի երկրորդ նախագահը, ով 10 տարի ղեկավարել է երկիրը»,-ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply