Թուրք հոդվածագիրը պաշտպանել է Թուրքիայի հայերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 19:25

Թուրքական «Haber 7»–ի հոդվածագիր Էրքամ Թուֆան Այթավը անդրադարձել է Ստամբուլի Բոմոնթիի հայկական կաթոլիկ տարրական մասնավոր դպրոցի մուտքի մոտ կախված ցուցանակին, որի վրա թուրքերենով գրված է «Ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» արտահայտությունը, որն առաջին անգամ օգտագործել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը`դարձնելով այն բոլոր թուրքերի սիրելի խոսքը:
Այս կապակցությամբ Այթավը գրում է. «Ձեր կարծիքով պետությունը այս ցուցանակով ինչ-որ բա՞ն է ուզում ասած լինել հայ աշակերտներին: Կամ դու էլ ես թուրք, թուրքական հովանու ներքո ես և պետք է դրանով հպարտանաս: Կամ էլ ուզում է ասած լինել, թե ես գիտեմ, որ դու թուրք չես և քայլերդ քո կարողության չափով ձեռնարկիր: Եթե նայենք մեր պետական պատմության փորձին, ապա կարող ենք ասել, որ դպրոցում կախված ցուցանակը նպատակ ունի ասելու, որ նրանք թուրքեր չեն»:
Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ պետությունը պետք է այս հարցին վերջնական լուծում տա`կամ փաստացիորեն բոլորին ընդունի որպես առաջին կարգի քաղաքացիներ, կամ էլ նրանց չընդունի իբրև թուրքերի`նշելով փոքրամասնությունների տեղը համակարգի մեջ:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply