Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 19:16

    Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ պետությհունը հայկական դեպքերի վերաբերյալ ֆիլմ է նկարահանվելու, որի պատմելու է Հայկական հարցի վերաբերյալ «իրականությունը»: Նա նշել է, որ այս թեմայով նաև վավերագրական ֆիլմեր են նկարահանվելու: Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ ֆիլմերի նկարահանման ուղղությամբ աշխատանքները արդեն սկսվել են:

Զարմանալի չէ, որ թուրքական կառավարությունը նման քայլի է դիմել` այն էլ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Միանգամայն պարզ է, որ նկարահանվող ֆիլմերը գալու են ամրապնդելու թուրքական կողմի ժխտողական քաղաքականությունն և փորձելու են ավելի հնչեղ դարձնել ցեղասպանության վերաբերյալ իրենց տեսակետը, որը հեղաթյուրում է պատմական անցյալը:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply