Հուշարձանների տեղափոխման գումարները ծախսեք դրանց պահպանման համար. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 17:10

Անախ պատգամավոր Եդմոն Մարուքյանը առաջարկում է մշակութային հուշարձանների պահպանման համար հատկացվող գումարները ճիշտ օգտագործել: Այս մասին այսօր նա հայտարարեց ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ:

«Համաձայն Կառավարության համապատասխան որոշման` Հայաստանի մարզերից պետք է տեղափոխվեին պատմության և մշակույթի թվով 63 հուշարձաններ: Դրանցից թվով 51 հուշարձաններ արդեն տեղափոխվել են Երևան: ՀՀ Կառավարության այդ որոշումը մի շարք գիտական շրջանակներում, մասնագիտական խմբերում և քաղաքացիների շրջանում առաջացրել է դժգոհություն: Մշակույթի ոլորտի պատասխանատուները պնդում են, որ դրանք հուշարձաններ չեն, այլ բեկորներ են և տեղափոխվել են վերականգնման համար: Օրեր առաջ կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում տեղեկացանք, որ խոսքը բեկորների մասին չէ, այլ հուշարձանների»,-հայտարարեց պատգամավորը:

Մարուքյանը հարկ համարեց նշել նաև, որ այն մարդիկ, ովքեր ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ:

«Փաստ է նաև այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր: ՀՀ կառավարության նմանատիպ որոշումը որևէ կերպ չի նպաստում քաղաքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի տնտեսական ակտիվությանն ու առաջանցիկ աճի ապահովմանը: Կառավարության այս որոշման նմանատիպ հուշարձանների տեղափոխման դեպքում, իմ կարծիքով, կնվազի զբոսաշրջիկների խոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները հենց իրենց գտնվելու պատմական վայրերում»,-ասաց Մարուքյանը` առաջարկելով վերադարձնել այդ 51 պատմության և մշակույթի հուշարձանները իրենց նախնական, պատմական վայրեր և այն գումարները, որոնք ծախսվում են դրանց տեղափոխման համար, օգագտործել այդ հուշարձանների ճիշտ պահպանման և դրանք ավելի ներկայանալի դարձնելու համար:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply