Արարատյան դաշտում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2012 16:16

Նոյեմբերի 16-ին, 17-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2 աստիճան. այս մասին հաղորդում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ին hարավ-արևելյան հատվածներում տեղ-տեղ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Նոյեմբերի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-17-ը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6, ցերեկը` 1-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 14-ին, 15-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply