Երգի պետական թատրոնը հյուրընկալել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2012 15:55

Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների:
«Եկել եմ» համերգ-ներկայացմանը հաջորդեց հանդիպումը երգիչների հետ, որոնց ներկայացրեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Երգի թատրոնի դերն ու ներդրումը հայ երգարվեստի ասպարեզում:
Ստեղծագործական խմբի աշխատանքի գնահատակնն էր նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի պարգևատրումը «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որին նա արժանացավ ոստիկանության հետ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զինանշանը նվիրեց Երգի թատրոնին՝ որպես բարեկամության առհավատչյա, իսկ ոստիկաններին նվիրված «Բարի ծառայություն» երգի հեղինակներին հուշանվերներ հանձնվեցին:
Հուզիչ հանդիպում-համերգը գեղեցիկ նվեր էր բոլոր հյուրերի, բայց հատկապես վետերան ոստիկանների համար, որոնք նոյեմբերի 10-ին ավանդաբար նշում են Միլիցիայի օրը:
Իսկ ոստիկաններին նվիրված երգի կատարումը, որով ամփոփվեց արվեստի ու օրինապահության հանդիպումը, խորհրդանշական էր. երկու դեպքում էլ գլխավորը ծառայությունն է՝ մարդուն, քաղաքացուն, հասարակությանը

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply