Դիակ` Արզական գյուղում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2012 15:50

Նոյեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում` Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ձերբակալվել է 1969 թ. ծնված Սամվել Ս.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply