Օլիպիական խաղերի չեմպիունուհին կարգը չի իմացել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 15:06
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ռուսաստանցի դահուկավազորդուհի Յուլյա Չեպալովան, արգելված դեղամիջոցների օգտագործման համար որակազրկվելուց հետո, հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ, սակայն նա դա կարող է անել 2014-ի սեպտեմբերից ոչ շուտ: Բանն այն է, որ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի սահմանած կարգով նա պետք է թեստավորման ենթարկվի:
Ուշագրավն այն է, որ մարզուհու երկու տարվա որակազրկման ժամկետը լրացել է 2012-ի օգոստոսին, սակայն միջազգային մեկնարկների մասնակցել նա չի կարող: Դրա համար պետք 3 թեստավորման մասնակցել, որի համար առնվազն կպահանջվի 2 տարի: Ստացվում է, որ դահուկավազորդուհին մեծ սպորտ կարող է վերադառնալ միայն 2014-ի սեպտեմբերին:
2009-ին Չեպալովան որոշել էր հեռանալ մեծ սպորտից և այդ իսկ պատճառով չի մասնակցել թեստավորման` դոպինգի ստուգման: Հակառակ պարագայում` անցած ժամանակամիջոցը կհաշվարկվեր, և նա այժն արդեն որևէ խնդիր չէր ունենա:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի չեմպիոնուհին սպորտից հեռանալու մասին հայտնել էր որակազրկումից հետո` 2015-ի օգոստոսի 25-ին: Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց` էրիտրոպոետին: 35-ամյա մարզուհին այս տարվա սեպտեմբերին դիմել էր մեծ սպորտ վերադառնալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
