«Ձեռ ե՞ք առել ձեզ…». բարկացավ Բագրատյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 14:49

ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ  ինքն առաջարկել էր նվազագույն աշխատավարձի 72 հազար դրամ, մինչդեռ ՀՅԴ-ն ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերել, սակայն պատգամավորը վրդովված է այլ բանից. «Մեծամասնություն լինելը չի նշանակում, որ կառավարության ներկայացուցիչը պետք է ասի մի բան, որը չի համապատասխանում իրականությանը: Պարո´ն Գաբրիելյան, եթե Դուք վկայակոչում եք եվրոպական փորձը, ապա միջին եվրոպական երկրում նվազագույն ախատավարձը կազմում է միջին աշխատավարձի 40 տոկոսը: Հիմա դուք ասում եք՝ մեր միջին աշխատավարձը 120 հազար դրամ է, էդ դեպքում պարտավոր եք 50 հազար նվազագույն աշխատավարձ տալ: Հետևաբար կա´մ միջին աշխատավարձի վերաբերյալ Ձեր թիվն է սխալ, կա´մ Ձեր մոտեցումն է սխալ»:

Բագրատյանը վրդովված էր նաև նախարարի այն հայտարարությունից, թե գումար չկա, որտեղի՞ց աշխատավարձը բարձրացնեն. «Է, նորմալ հարկեք…ո՞նց կարող ա պատգամավորը ստանա ավելի պակաս, քան կենտրոնական բանկի հավաքարարը: Նույն որակի ե՞ք գնահատում աշխատանքը, ձեռ ե՞ք առել ձեզ: Ասում եք ՝օրենքն ա էսպես: Փոխե´ք օրենքը: Ավելի լավ է մարդ անգրագետ լինի, քան կիսագրագետ և փորձի խաբել»,-բարկացավ Բագրատյանը:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply