ԲՀԿ՞-ն է ժառանգության դուռը թակել, թե՞ Նաիրա Զոհրաբյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 15:54

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խոսելով ԲՀԿ-ի ու “Ժառանգության” միջև տեղի ուենցած խորհրդակցության մասին, ասաց, որ «դե իրենք մեր դուռը թակել են, մենք էլ բացել ենք»:

«Անկախ»-ը փորձեց հստակեցնել, թե կոնկրետ ով է իրենց դուռը թակել և արդյոք նա այդպիսով նկատի ուներ ամբողջ կուսակցությանը:  Զ. Փոստանջյանն ասաց, որ Նաիրա Զորհաբյանը իր անձնական նախաձեռնությամբ և անձնական հայտարարության հիման վրա է գնում է տարբեր կուսակցությունների դռները թակում, այդ թվում և իրենց կուսակցության դուռն է թակել, իրենք էլ բացել են, քանի որ իրենք  քաղաքական կազմակերպություն են և իրենց դռները բաց են բոլորի առաջ:

Սակայն Փոստանջյանը նշեց նաև, որ ԲՀԿ-ն, եթե նման ծրագրային ինչ-որ առաջարկություններ է անում, անպայման պետք է դրա վերաբերյալ ունենա պաշտոնական որոշում` առնվազն ներառված իր ծրագրի մեջ:

«Դա դեռ ծրագրային որոշում չէ և դա դեռ չի կարելի ԲՀԿ-ի ծրագրային որոշում դիտարկել»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ եթե մի մարդ կուսակցությունից նախաձեռնում է կոնսուլտացիաներ առանց որևիցե որոշման, ապա ես չեմ կարող դա դիտարկել, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական կարծիքն է:

Իսկ թե որքանով է լուրջ ընդունում իր  գործընկերների կողմից նման նախաձեռնություննեը, “Ժառանգության” ներկայացուցիչն ասաց. «Ես դա լուրջ չեմ համարում, որովհետև հատկապես երբ դուք գալիս եք մի կուսակցության մոտ, որի ծրագրային դրույթն է հանդիսանում ձեր առաջարկը: Այս համատեքստում դա, իհարկե, լուրջ չէ»:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply