Մենք Հայաստանի մի կտորն ենք հանդիսանում. Խորխե Օռիկո

Պաշտոնական, Օրվա լուր | | November 13, 2012 13:04

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ԱԺ-ում, Օռիկոն ելույթ ունեցավ և սկզբում նշեց, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել  ու սկիզբ դրել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

«Մենք թոռներն ենք այն ուրուգվայցիների, որոնք դեռ 1915թ. իրենց երկրի սրտերը բացեցին՝ հետապնդվող ազգերին ընդունելու համար: Մենք պատիվ ունենք լինել առաջինը, որ ընդունեց Հայոց Ցեղասապանությունն ու օրենքի ուժ տվեց դրան: Դա տեղի ունեցավ 1965թ.  ապրիլի 22-ին: Ես ուզում եմ հայտնել, որ իմ երկրում ունենք անգամ Հայերի Ցեղասպանության թանգարան և ամեն տարի ապրիլի 24-ին մեր Ներկայացուցիչների պալատում հիշատակում ենք այդ օրը: Մենք Հայաստանի մի կտորն ենք հանդիսանում»,- հանդիսավոր կերպով հայտարարեց Խորխե Օռիկոն:

Նա նաև ասաց, որ Ուրուգվայը միշտ մարդու իրավունքների պաշտպան է հանդիսացել և հիշեց Սերվանտեսի հայտնի հերոս Դոն Կիխոտին. «Մեզ միշտ նյարդայնացրել է, որ երկար ժամանակ է՝ Ցեղասպանությունը չի ընդունվում մեկընդմիշտ: Ես ուզում եմ մեջբերել Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ից, երբ Դոն Կիխոտո Սանչոյին է ասում՝ ազատությունը սա այն մեծ արժեքն է, որ տրվել է մարդկությանը»:

Այնուհետև նա ներկայացրեց Ուրուգվայի քաղաքական ու տնտեսական առավելությունները՝ նշելով, որ դրանք կայուն են, բացի այդ՝ իրենց երկիրն ունի ռազմական հստակ դիրքորոշում և ներդրոււմների համար լավ կլիմա:

«Արդեն մի քանի տարի է՝ մեր տնտեսությունն աճում է, ու Ամերիկայի տնտեսության միջին մակարդակից բարձր է. այս տարվա վերջին մեր ՀՆԱ-ն անցնելու է 50 մլրդ-ը: Մենք բաց երկիր ենք և համագործակցում ենք ավելի քան 120 պետության հետ: ՀՀ-ն ևս շատ կարևոր ռազմավարական դիրք ունի ու լավ ներդրումային կլիմա կա այստեղ, որը ելնում է իրավաբանական ու հաստատված խաղի կանոններով»,-իր խոսքը եզրափակեց Խորխե Օռիկոն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply