Արարատի մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը սանիտարահիգիենիկ կանոնների խախտումն է եղել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 12:02

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply