Վարչապետը ողջ-առողջ է և հրաժարական չի տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 12:15

Ինչ է պատահել, որ ՀՀ պետական բյուջեի նախագիծը խորհրդարանին չի ներկայացնում ՀՀ վարչապետը: Այս հարցն այսօր ԱԺ-ում հուզեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս Կառարավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ տարակուսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի առողջության և մասնագիտական գործառույթների իրականացման վերաբերյալ:
-Պարո՛ն Գաբրիելյան, Դուք կարո՞ղ եք նշել մի դեպք մեր երրորդ հանրապետության պատմության մեջ, որ պետական բյուջեի նախագիծը խորհրդարանին չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ի՞նչ է պատահել, գուցե վարչապետը հրաժարակա՞ն է տվել, բայց այդ փաստը չեք հրապարակում:
-Հայաստանի Հանրապետության վարչապետը ողջ-առողջ է և շարունակում է պաշտոնավարել և կշարունակի պաշտոնավարել առողջությամբ և հաջողությամբ, ինչը և ցանկանում եմ Ձեզ:
Փաշինյանը նաև հետաքրքվեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում ընթանում է այնպիսի դատավարություն, որով հնարավոր է Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանալ ևս մի քանիսով:
Այս հարցին Գաբրիելյանը պատասխանեց. “Ցավոք, չեմ կիսում Ձեր այն գանահատականները, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան կամ կլինեն, և կարծում եմ, եթե մենք ունենանք խնդիրներ արդարադատության համակարգում, դրանք ավելին չեն լինի, քան նախկինում եղել են”:
Նախարարի խոսքին ի պատասխան՝ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ 2007 թվականին Հայաստանում 150 քաղբանտարկյալ է եղել:

Վահե Մակարյան

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply