Վաղարշապատում «BMW-528» -ն բախվել է «ՎԱԶ-21011»-ին,իսկ Երևանում `«ՎԱԶ-2107»-ն բախվել է «ԳԱԶ-3110»-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2012 10:51

Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ «BMW-528»  մակնիշի ավտոմեքենա է բախվել իր ուղեմասի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-21011»-ին, այնուհետև` ծառի:

Վթարի հետևանքով BMW-528»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ին,  Բաբայան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  մայթեզրին կայանված   «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենային, ապա`    կանաչապատ գոտու ծառին:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply