Բերման ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2012 10:46

Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային և վիզաների վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մ. Խորենացի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Արարատ Դ.-ն, որը 2004 թ. նոյեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու մեղադրանքով:

Նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և անձնագրային և վիզաների վարչությունների ծառայողները ԱՎՎ վարչական շենքից հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հերմինե Խ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply