41-ամյա ադրբեջանցին հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2012 10:35

2012թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:
Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply