20 նահանգի բնակիչներ ցանկանում են դուրս գալ ԱՄՆ-ի կազմից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 9:56

Ավելի քան 100 հազար բնակիչ ստորագրել է  ԱՄՆ կազմից  դուրս գալու  միջնորդության տակ: Երկրի բնակիչների դժգոհությունը  նախագահ Օբամայի վերընտրման հետ է կապված: Ներկա դրությամբ  այդ միջնորդությամբ են հանդես եկել 20 նահանգների բնակիչներ:

Դժգոհությունների թվով առաջին տեղում Տեխաս նահանգն է` 25 հազարից ավելի ձայնով: Սպիտակ տունը պետք է պաշտոնական պատասխան տա այդ միջնորդությանը: Տեխասցիները բողոքում են մասնավորապես  մարդու իրավունքների խախտումից: Օրինակ, նրանք դժգոհում են օդանավակայաններում ուղևորների զննումից: Միջնորդության հեղինակները հղում են կատարում  անկախության դեկլարացիային, որտեղ ԱՄՆ-ի հայր-հիմնադիրները հռչակել են, որ “եթե կառավարության ցանկացած տեսակ կործանարար է, ապա ժողովուրդն այն փոխելու կամ էլ վերացնելու  և նոր կառավարություն ընտրելու իրավունք ունի”:

Նշված նահանգների մեծամասնությունը  քվեարկել էր Օբամայի մրցակից Ռոմնիի օգտին:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply