Մահվան ելքով ավտոպատահար`Սառնակունք գյուղի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2012 10:14

Նոյեմբերի 12-ին, ժամը 17.44-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՍՕ 512 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վասակ Մելքոնյան) Ծղուկ–Գորհայք ավտոճանապարհի 1-ին կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Պատահարի հետևանքով 1984 թ. ծնված Մարգարիտա Մելքոնյանը տեղում մահացել է, իսկ 1982 թ. ծնված Դիաննա Իսրայելյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մելքոնյանի դին, իսկ Դ. Իսրայելյանը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply