Թուրքիան Սիրիային կրկին նոտա է հղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 9:44

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հռոմում թուրք-իտալական 9-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ջեյլանպընարում արդեն վեց օր տևող ռմբակոծությունների պատճառով Թուրքիան Սիրիային ևս մեկ անգամ նոտա է հղել:

«Սիրիական ռեժիմին շատ պարզ նոտա ենք հղել: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին ներկայացրել ենք վիճակը: Միջազգային հանրությունը տեղի ունեցողի նկատմամբ լուռ մնալով իրենց խիղճն են հանգստացնում: Այս ամենի առաջին պատասխանատուն Ասադի ռեժիմն է, իսկ երկրորդը`ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իներցինան: Եթե այսպես շարունակվի, ապա սիրիական ռեժիմը կշարունակի ծածկոցներ փնտրել պրովոկացիաների դեմ»,-Դավութօղլուի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»–ը:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply