Իսրայելը հարվածել է Սիրիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 9:40

Իսրայելական բանակը վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է գնդակոծության ենթարկում սիրիական տարածքները: Իսրայելական կողմի նման գործողությունները պատասխան բնույթ են կրում և կապված են Իսրայելի հսկողության տակ գտնվող Գոլանդյան բարձունքների վրա սիրիական արկի ընկնելու հետ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելը բողոք է ներկայացրել Սիրիայի դեմ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին, որոնք տեղակայված են այդ ռեգիոնում: Իսրայելական կողմը հայտարարել է, որ եթե շարունակվի երկրի տարածքի գնդակոծումը, ապա դրան իբրև պատասխան շատ խիստ քայլեր կհետևեն:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply