Ստամբուլում կացնով սպանություն է տեղի ունեցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 9:21
Հանցագործությունը Ստամբուլի Սարըյեր թաղամասում ծայրամասային մի ագարակում առավոտյան ժամերին է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը`դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ Թուրքմենստանի քաղաքացի հանդիսացող Ռամազան Բաբակովը, որը Թուրքիայում ապրում էր որպես փախստական և զբաղվում անասնապահությամբ սպանվել է իր կնոջ հետ միասին, ում ինքնությունը պարզված չէ:
Մասնագետները խուզարկելով հանցագործության վայրը և հավաքելով բոլոր ապացույցները արձանագրել են, որ Բաբակովն ու իր կինը կացնով են սպանվել: Նշվում է, որ սկզբում կտրել են նրանց գլուխները, ապա հարվածել են ձեռքերին ու հերթով կտրել դրանք:
Անվտանգության աշխատակիցները հարցումներ անելուց հետո սկսել են հետապնդել կասկածելի սև միկրոավտոբուս, որի ներսում հավանաբար հանցագործը կամ հանցագործներն են գտնվել: Սակայն դեպքի ոչ մի ականատես չի եղել, իսկ մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:
Այս հանցագործությունը ևս մեկ անգամ վկայում է, որ թյուրքական միջավայրում արդեն սովորական է դարձել կանցնահարմամբ սպանությունը:






Facebook
Tweet This
Email This Post
