ՀՀ և ԻԻՀ միջև դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր է ստորագրվել

Պաշտոնական, Օրվա լուր | | November 13, 2012 11:57

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 10-ից երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի նպատակը դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր ստորագրելն էր: Համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ արդարադատության նախարարների միջև:

Հայաստանի անկախ Հանրապետության արդարադատության նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով մեկնում Իրանի Իսլամական Հանհրապետություն: Եվ ինչպես նշվել է արդարադատության երկու նախարարների հանդիպման ընթացքում, առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում կողմերի միջև:
Թեև հիշեցնենք, որ 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, երկու փուլով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի դատապարտյալներ են փոխանցվել ԻԻՀ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու պայմանով: Եվ մինչև համաձայնագիրը ստորագրելը նախարար Հրայր Թովմասյանը հանձնարարել էր նախապատրաստել ևս 11 իրանցի դատապարտյալների փոխանցումը ԻԻՀ:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդիպել է նաև ԻԻՀ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի և Դատական իշխանության ղեկավար Սադեք Լարիջանիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ իրավական օգնության և դատապարտյալների փոխանցմանը վերաբերող հարցեր: ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանի Հանրապետության հետ իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությալ վերաբերյալ, և երկուստեք վստահություն հայտնել, որ էլ ավելի է խորացվելու այդ ոլորտում համագործակցությունը:
Այցի շրջանակներում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և պատվիրակության անդամներն այցելել են նաև Թեհրանի անչափահասների ուղղման և վերականգնման կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին:

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply