Ադրբեջանցիները օսմանյան դարաշրջանի դրամներ են պահում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 9:18
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանում ցայսօր պահվում են Օսմանյան կայսրության դարաշրջանին պատկանող ոսկե դրամներ, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ և ապացուցում են երկու երկրների միջև գոյություն ունեցող «ամուր կապը»:
Այդ ոսկե դրամները համարվում են ադրբեջանցիների ամենանախընտրելի զարդերից մեկը, որոնք տրվում են իբրև նվեր հարսանիքին, որը փոխանցվում է ժառանգաբար կամ սկեսրոջից հարսին:
Ադրբեջանցի պատմաբան Ռամին Սադիհովը հայտարարել է, որ երկրում հաճախ կարելի է տեսնել դրամներ, որոնք հատվել են Օսմանյան կայսրության տարբեր ժամանակաշրջաններում: Նրա խոսքերով`ավելի շատ օգտագործվում են սուլթան Աբդուլմեջիթի (1839-1861) ժամանակաշրջանի դրամները: Այդպիսի դրամներ հատվում էին Ստամբուլում, Բեյրութում, ինչպես նաև Հալեպում և Բաղդադում:






Facebook
Tweet This
Email This Post
