Արաբական երկրները ողջունում են Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 13, 2012 8:27

Պարսից ծոցի Արաբական երկրների խորհուրդը Սիրիայի ազգային կոալիցիային լեգիտիմ ուժ է ճանաչել :

Կիրակի Քաթարի մայրաքաղաքում Բաշար Ասադի դեմ հանդես  եկող ֆրակցիաներին միավորելու նպատակով ստեղծվեց “Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի կոալիցիա”, որի ղեկավար դարձավ  Դամասկոսի սունիական մզկիթի իմամՄուազ Հաթիբը:

Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որի անդամ են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ, Օմանը, Քաթարը և Քուվեյթը, դրական վերաբերմունք են արտահայտել ազգային այդ միավորմանը, որին ողջունել են նաև Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները:  Կահիրեում կայացած իրենց նիստում Լիգան նորաստեղծ  կազմակերպությունն անվանել է  “ընդդիմության լեգիտիմ ներկայացուցիչ”: Արևմուտքի երկրները, ինչպես նաև Թուրքիան կողմ են հանդես  եկել այդ կազմակերպությանը, իսկ Բրիտանիայի ԱԳՆ  դրա ստեղծումը “կարևորագույն քայլ” է համարել:

Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ազգային կոալիցիան պետք է   հակամարտությունը խաղաղ ու  առանց դրսի միջամտության, բանակցությունների ու երկխոսությունների միջոցով  փորձի կարգավորել: Իսկ Չինաստանի իշխանությունները հակասությունների  “ինքնուրույն, սիրիացիների կողմից” լուծման կողմնակից է:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply