Նոր հիվանդության անունը “սոցիալական անպտղություն” է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 7:25
Սա այն հիվանդությունն է, երբ կանայք դիմում են արտամարմնային բեղմնավորման բաժանմունք ոչ թե բժշկական խնդիրների , այլ սոցիալական պատճառներով: Այս խմբին են պատկանում 40-ի մոտ այն կանայք, որոնք ամուսնացած չեն, հետերոսեքսուալ են ու չեն ցանկանում ժամանակ կորցնել զուգընկեր փնտրելու վրա:
Նման եզրահանգման են եկել Մելբուռնի ու Սիդնեյի արտամարմնային բեղմնավորման կլինիկաները, որոնց տեղեկացման համաձայն, դոնորական սերմնահեղուկի օգնությամբ հղիանալ ցանկացողների թիվը վերջին 3 տարում 10%-ով ավելացել է:
Ավստրալիայի վերարտադրողական ընկերության փոխնախագահ Մայքլ Չապմանի խոսքով, այսօր նորմալ է դիտվում միայնակ մայր լինելը:
38-39 տարեկան կանայք միայն դոնորական սերմնահեղուկի կարիք ունեն, մնացյալում օգնում են հարազատներն ու բարեկամները: Այս երևույթն էլ մասնագետները ոչ պաշտոնապես անվանում են “սոցիալական անպտություն”:
Նրանք կարծում են, որ անվտանգության առումով արտամարմնային բեղմանվորումը նախընտրելի է, քան հղիանալու համար մեկ գիշերով զուգընկեր փնտրելը:






Facebook
Tweet This
Email This Post
