Չինաստանում 2 տիբեթցի ինքնահրկիզում են կատարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 7:05
ՉԺՀ-ի հյուսիս-արևմուտքում ինքնահրկիզման 2 դեպք է կատարվել: Չինաստանի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են Դալայ Լամային:
Նրանցից մեկն ինքնահրկիզման ծես է կատարել մեկ շաբաթ առաջ նման արարք կատարած կնոջ սգո արարողության ժամանակ:
Անցյալ տարվանից Չինաստանում նմանատիպ 70 դեպք է կատարվել:
Չինաստանի ՆԳՆ-ն մեղադրում է Դալայ Լամային` սադրանքի համար: Սակայն, դրան ի պատասխան, Դալայ Լաման իր հերթին պատասխանել է, որ Չինաստանի իշխանություններն ավելի շատ մտահոգ են իր դեմ մեղադրանք առաջ քաշելով, քան այդ դեպքերի պատճառը որոնելով:






Facebook
Tweet This
Email This Post
