Նախկին փոխմարզպետը դատապարտվեց ազատազրկման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 12, 2012 22:49

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակեց Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանի գործով դատավճիռը: 40 հազար դրամ կաշառք վերցնելու պահին ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված նախկին փոխմարզպետը դատապարտվեց 2 տարի ազատազրկման:

Մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ արդեն իսկ կրած պատիժն, ըստ պաշտպանական կողմի, լիուլի բավարար է:

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը անընդունելի համարեց դատական ակտը, նշելով, որ դատական պրակտիկայից հեռու դատավճիռ է կայացվել:

Ըստ նրա պատժաչափը ամենաշատը 1 տարի պետք է սահմանեին, քանի որ չկար իր պաշտպանյալի արարքը ծանրացնող հանգամանք, իսկ մեղմացուցիչ հանգամանքները բազմաթիվ էին՝ ամբաստանյալը զղջացել էր, օգնել նախաքննական մարմնին, լիովին ընդունել մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործի քննությունն ընթացել է արագացված դատաքննության կարգով:
Նախկին պաշտոնյան պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply