Փարիզում հակահայկական ցույցեր են տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 21:01

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պետական այցի ժամանակ ադրբեջանական և թուրքական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ մոտ 500 մարդ ադրբեջանական և թուրքական դրոշներով կանգնել են դեսպանատան առաջ և վանկարկել «Սարգսյանը մարդասպան» է, «Ազատություն Ղարաբաղին», «Ղարաբաղը ադրբեջանական հող է»:
Ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Թուրքիային ղարաբաղյան հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար և իրենց համուզմունքն են հայտնել, որ «ադրբեջանական հողերը ազատագրվելու են օկուպացիայից»:
Հավաքված ցուցարարները հարգել են «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը և նշել են, որ Սարգսյանը ստիպված է լինելու պատասխան տալ այդ «արյունալի հանցագործության համար»:
Ակցիային նաև մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի մի շարք քաղաքացիներ, որոնք Փարիզ են եկել Նիդերլանդներից, Բելգիայից և Գերմանիային իրենց հայրենակիցներին աջակցելու համար:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply